Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Համաձայնագիրը վավերացվել է ԱԺ կանոնակարգի խախտմամբ

Համաձայնագիրը վավերացվել է ԱԺ կանոնակարգի խախտմամբ
23.12.2013 | 14:41

«Բաց քվեարկությունն իրականացվում է նիստը վարողի հայտարարությամբ, էլեկտրոնային համակարգով` 10 վայրկյանի ընթացքում: Համակարգը չգործելու դեպում ձայները հաշվում է հաշվիչ հանձնաժողովը»,- ամրագրված է ԱԺ կանոնակարգի հոդված 61-ի 2-րդ կետով: Այսօր ԱԺ-ն չորս խմբակցությունների (ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն»)` դահլիճը լքելուց հետո ձեռքերով քվեարկություն է անցկացրել և վավերացրել «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀայՌուսգազարդ ՓԲԸ բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը: Ըստ կանոնակարգի, առաջին հայացքից թվում է, թե անօրինական ոչինչ Աժ-ում այսօր տեղի չի ունեցել, և ՀՀԿ ու ՕԵԿ պատգամավորների ձեռքերով քվեարկությունը լիովին տեղավորվում է օրենքի սահմաններում: Սակայն նշված կետում խոսվում է էլեկտրոնային համակարգի չգործելու մասին, մինչդեռ նման փաստ մինչ քվեարկությունը չի արձանագրվել: Համակարգը գործուն վիճակում է եղել, պարզապես «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հասցրել է հավաքել ՀՀԿ պատգամավորների գրանցման քարտերը և վերջիններս քարտերով քվեարկելու հնարավորություն չեն ունեցել: Սա, օրենքի տեսանկյունից, համակարգի չգործելու հետ որևէ առնչություն չունի: Դահլիճը լքած խմբակցությունները հնարավոր է դիմեն Սահմանադրական դատարան` քվեարկությունը չեղյալ համարելու պահանջով: Հարց է ծագում. մեր երկրի սահմանադրական դատարանը երբևէ անկախ գործե՞լ է:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1083

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ